Մարդիկ պետք է վերադառնան աշխատանքի

Պետք է մտածեն հարմարավետության և գոյատևման մասին․ Զելինսկի

Կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում ուկրաինացիները պետք է մտածեն հարմարավետության և գոյատևման մասին: Известия-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա կարծիքով՝ երկրում կան հաց, կարագ, կաթ և ձավար, ինչը նշանակում է, որ համավարակը հաղթահարելու բոլոր շանսերը կան:

«Կհաղթահարենք կորոնավիրուսը, մեկուկես ամիս կանցնի, կհաղթահարենք, եթե անկեղծ: Ես դրանում վստահ եմ»,- ասել է Զելենսկին ապրիլի 17-ին «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

Նա նաև հավելել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են մեղմել կարանտինի պայմանները:

Նախագահի կարծիքով՝ մարդիկ պետք է վերադառնան աշխատանքի: Սահմանափակումների չեղարկումը, սակայն, հնարավոր կլինի այն դեպքում, եթե իրավիճակն ավելի չսրվի: 

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ երկրում վարակվել է 4.6 հազար մարդ, մահացել՝ 125-ը: