Զախարովան` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքների մասին

Հիմնական ուշադրությունը կորոնավիրուսային ինֆեկցիային եւ վերջինիս ազդեցությանը՝ բանակցային գործընթացի ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերին վրա է

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսային ինֆեկցիայի հարուցած պանդեմիային, աշխատանքները Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվում են։

Այս մասին նա ասել է այսօր տեղի ունեցած ավանդական բրիֆինգի ժամանակ։

Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցները իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներ՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ «Մշտական շփումները կողմերի հետ իրականացնում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Շարունակվող խորհրդակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կորոնավիրուսային ինֆեկցիային եւ վերջինիս ազդեցությանը՝ բանակցային գործընթացի ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերին վրա է։

Քննարկվում է նաեւ սահմանային եւ առաջնագծային իրադրությունը»,- ասել է Զախարովան։