Եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան

Ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ մի պարզ պատճառով, որովհետեւ ես ոչինչ չունեմ թաքցնելու

Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ մի պարզ պատճառով, որովհետեւ ես ոչինչ չունեմ թաքցնելու:

Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու:

«Երկրորդ, իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին, իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, եւ ինչպես հայտնի է արտակարգ դրությունն էլ երկարացվեց: