Կրեմլը որոշել է մայիսի 9-ին Մեծ Հաղթանակի զինվորական շքերթի օրը տեղափոխել

Նոր ժամկետի մասին Կրեմլում կտեղեկացնեն առաջիկայում

Կրեմլում որոշում է կայացվել մայիսի 9-ին տեղի ունենալիք Մեծ Հաղթանակի զինվորական շքերթի օրը տեղափոխել։

Նոր ժամկետի մասին Կրեմլում կտեղեկացնեն առաջիկայում։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Ամենայն հավանականությամբ նման որոշման պատճառը կապված է կորոնավիրուսային պանդեմիայի հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա շքերթն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այս տարի լրանում է Մեծ Հաղթանակի 75-ամյակը։