Ռուբեն Հայրապետյանը դիմել է կաթողիկոսին

Նա արձագանքել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչին՝ ՀՀ երկրորդ նախագահի վերաբերյալ

Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Վեհափառ տեր,

մեր հայրենիքի համար այս դժվարագույն պահին Ձեր հնչեցրած խոսքը հավատացյալ ժողովրդի համար հնչեց որպես կարևորագույն հորդոր և արդարության վերականգնման կոչնակ:

Նշելով համավարակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Դուք մարդասիրական և աստվածահաճո շնորհ հանդես բերեցիք՝ հայ ժողովրդին մատնանշելով համերաշխության, բարության և մեծահոգության միակ ճանապարհը:

Դարեր ի վեր հայ եկեղեցին ունեցել է ազգապահպան և կառուցողական դերակատարում: Այսօր էլ այն Ձեր սրբազան առաջնորդությամբ կատարում է ի վերուստ վերապահված իր առաքելությունը, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ:

Թող բարեգութ Տիրոջ աջը միշտ լինի մեր ժողովրդի վրա: