Ազգային ժողեվի աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների ապրիլ, մայիս, հունիս ամիսների պարգեւատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության կրճատումներ, այս պահին այլ հրատապ հարցերին լուծում տալու նպատակով։ Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ ամբողջ համակարգի՝ վարից վեր։ Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, շատ արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել նաեւ այլոց՝ պետական համակարգի ներսում եւ այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատողների աշխատավաևձերի բարձրացման համատեքստում։ Իհարկե, դա ամենաարդար մոտեցումն է, բարձրացնել բոլորի աշխատավարձը համաչափ եւ բոլորը միանգամից, շատ լեգիտիմ հարցադրում է եւ սրան իմ պատասխանը հետեւյալն է։ Այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաեւ վերջին 2 տարում ավելացել համայքային բյուջեն, եւ ավելացել են մանկապարտեզներիր դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման գումար վաստակելու համար»,– ասաց Լենա Նազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը բոլորովին վերջերս ֆեյսբուքում գրառում էր կատարել, նշելով, որ չի պատրաստվում հրաժարվել պարգևավճար ստանալուց, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։ Նա մասնավորապես նշել էր.
«Դե բնականաբար, հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության X բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան, ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով, չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։
0Comments