Նիդերլանդներում 140 միլիոն կակաչ է ոչնչացվել

Վիրուսի պատճառով վաճառքից ստացված եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել է 50 տոկոսով

a

Մարտ ամսին Նիդերլանդներում ոչնչացվել է 140 միլիոն կակաչ: Դա պայմանավորված է ծաղիկների պահանջարկի անկմամբ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, գրում է «The New York Times»-ը: Ընտանեկան ֆերմայի տնօրեն Ֆրանկ Ուիթենբոգարդն ասել է, որ ինքը ստիպված է եղել ոչնչացնել 200 հազար կակաչ:

«Դա իսկապես ցավալի է: Այս տարի մենք ունեցանք շատ լավ որակի կակաչներ: Ես չկարողացա նայել, թե ինչպես են ոչնչացնում ծաղիկները, նստեցի հեծանիվիս վրա և հեռացա»,-ասել է նա:

«Royal FloraHolland»-ի միջազգային վաճառքի գծով մենեջեր Ֆրեդ վան Տոլի խոսքով, Նիդերլանդներում վերջին մեկ ամսվա ընթացքում ոչնչացվել է մոտ 400 միլիոն ծաղիկ․ «Այս վիրուսի պատճառով վաճառքից ստացված եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել է 50 տոկոսով»,-ասել է Վան Տոլը:

a