Պուտինը չի արձագանքելու Փաշինյանի կոչին. հունիսի 1-ին գազը կթանկանա

10 օր առաջ հայտարարվեց, որ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդպես էլ չի արձագանքելու գազի գինը էժանացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, և հունիսի 1-ին գազի գները Հայաստանում թանկանալու են:

Հիշեցնենք՝ 10 օր առաջ հայտարարվեց, որ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դիմել է ՌԴ նախագահին «Գազպրոմի» վրա ազդելու և գազի գնի բարձրացում թույլ չտալու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում