ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել, Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և հավելել, որ դրանց կլինիկական հետազոտությունները կսկսվեն ոչ ուշ, քան 10-12 օր հետո:
«Ռուսական ընկերությունը մշակել է դեղամիջոց, որը մի շարք երկրներում թեսթավորվել է մեր գործընկերների կողմից։ Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է, եւ առաջին չափաբաժինը արտադրվել է կլինիկական հետազոտությունների համար։
Մենք սպասում ենք, որ այսօր փորձագետները փաստաթղթերի փաթեթ ներկայացնեն։ Կարճ ժամանակահատվածում կգնահատվեն մինչկլինիկական հետազոտությունները»,- ասել է նախարարը։
0Comments