Ինչպիսին կլինի ապագա iPhone-ների դիզայնը

Ինչ նորույթ է պատրաստում տեխնոլոգիական հսկան

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստում է իր առաջատար սմարթֆոնների նոր մոդելների դիզայնը, որը նմանություն կունենա նախորդ սերնդի iPad-ների դիզայնին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես հայտնում է գործակալությունը` iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելներին փոխարինելու եկող սմարթֆոնները, որոնք կթողարկվեն այս տարի, կհամալրվեն երեք հիմնական տեսախցիկներով, իսկ երկու այլ՝ բյուջետային մոդելներ կհամալրվեն երկու տեսախցիկով: Բոլոր գաջեթները կաշխատեն 5G ցանցի ապահովմամբ:

Նշվում է նաև, որ նորագույն մոդելները կներկայանան առավել կլոր անկյուններով, քան առաջ, և ամբողջովին հարթ էկրանով:

Ընկերությունը զբաղվում է նաև HomePod բարձրախոս սարքի նոր՝ առավել մատչելի և փոքր տարբերակի մշակմամբ, որը նույնպես նախատեսվում է թողարկել այս տարի: Բացի այդ, հավանական է, որ ընկերությունը կներկայացնի Apple Tags կոչվող նորույթը, որը թույլ կտա օգտատիրոջը պարզել տարբեր առարկաների, ինչպես օրինակ՝ բանալու և դրամապանակի գտնվելու վայրը: