Գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի

Արտահերթ նիստում քննարկվելու է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկվելու է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Ըստ որոշման՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5000 ՀՀ դրամը: