Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել․ քննարկվում է արտակարգ դրությանը երկարաձգելու հարցը

Կնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից

ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու համար՝ Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ելնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։

Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով,  վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: