Այսօր առավոտյան ևս մեկ պացիենտ է մահացել. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսից 12-րդ մահի մասին

Մենք այսօր մեզ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և արհեստական օդափոխության սարքերի առումով

Քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մի հոգի էլ առավոտյան է մահացել, 81 տարեկան, ծանր հիվանդություններով:

Մահերի թիվը հասել է 12-ի. «Մեր խնդիրն  է մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով գնալ առաջ:

Մենք այսօր մեզ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և արհեստական օդափոխության սարքերի առումով:

Մենք մինչև այդ սարքերը գնելն էլ բավական լավ էինք զգում, քանի որ մինչև Չինաստանից գնելն 80 հատ ունեինք: Բայց մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ ամեն ինչ անելով, որ դրան չհասնենք»: