ԱԱԾ ծառայողները մտել են Ոստիկանության բաժանմունք ու չեն թողնում շենքից դուրս գան պետը, տեղակալը և քրեականի ավագ օպերլիազորը

Աշխատակիցների ելումուտը դադարեցվել է

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։