Քոչարյանի դատական նիստերը հետաձգվում են Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատություն պատճառով

Փաստաբանը մանրամանսերի համար դիմել է բժշկական կենտրոն

Արդեն դեռևս չհերքված տեղեկություն ունենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 17–ից բացակայում է, նիստերը հետաձգվում են, որովհետև քթի պլաստիկ վիրահատություն է կատարվել: Նրա անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է, ըստ տեղեկությունների մարտի 15-ին է դիմել վիրահատության համար և այնտեղ գտնվել է մինչև մատի 20-ը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբարևը, նշելով, որ դիմել է բժշկական կենտրոն մանրամանսերի համար:

«Որքանով ես եմ հիշում դատավորը արձակուդից վերադարձել էր երկու ամիս առաջ և փաստորեն այդ ժամանակը չի օգտագործել քիթը գեղեցկացնելու համար: Սա այս իրավիճակում խայտառայկություն է, որ նման իրավիճակում դատավարությունը հետաձգեն քթի պլաստիկ վիրահատության համար»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ և անձինք գտնվելու են կալանքի տակ մինչև աչքերի տակի կապտուկները կանցնեն:

Հիշեցնեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։