Մի հատ էլ խփեիք, տենց լավ չէր․ Լենային համեմատել է Շմայսի հետ․

Սրա համար պատասխան եք տալու ոնց տվեց նախկին կառավարությունը

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, որ հեղափոխության օրերին իրեն հասարակ քաղաքaցու տեղ դրած՝ ճամփա էր փակում, ավտոբուսների տակ էր պառկում, որ հեղափոխություն լիներ, գար իշխանության, այսօր արդեն իշխանականի դիրքերից արհամարհանքով ու վիրավորական տոնով է խոսում այդ նույն հասարակ քաղաքացիների հետ, որոնք իր հետ ճամփա էին փակում երկու տարի առաջ:

Մասնավորապես, նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ԱԺ աշխատակիցների պարգևավճարների թեմայով, որոնց համար իրենց անդադար քննադատում են, ու մի քաղաքացի շատ քաղաքավարի ձևով մեկնաբանություն էր թողել Լենայի գրառման տակ: Քաղաքացին  հարցրել էր ԱԺ փոխոսնակին. «Այսինքն՝ ամեն ամիս պարգևավճարնե՞ր եք ստանում: Իսկ Հերմինե Նաղդալյանի գործը ի՞նչ եղավ»: Քաղաքացու միակ «մեղքն» այն էր, որ նա այդ գրառումը կատարել էր լատինատառ, ու դրա համար արժանացավ ԱԺ «ժողովրդավար» փոխխոսնակի վիրավորական ու կշտամբանքով լի արձագանքին:

«Հասկացանք, որ հայատառ գրել չգիտեք, կարդա՞լ էլ չգիտեք»,-ի պատասխան՝ գրել էր Լենա Նազարյանը: Նրա այս կոպիտ գրառումը առիթ դարձավ, որ բազմաթիվ օգտատերեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք խոստովանում էին, որ մասնակցել են հեղափոխությանն ու ընտրել «Իմ քայլին», քննադատեն Լենային իր ամբարտավան պահվածքի համար, ու «դաս տան» նրան, թե ինչպես չպետք է խոսել ՀՀ քաղաքացու հետ, ցանկալի է՝ հպարտ:

«Մի հատ էլ խփեիք, տենց լավ չէր»,-գրել էր մի օգտատեր:

Մյուսներն էլ իրենց հիասափությունն էին հայտնել ԱԺ իշխանական փոխնախագահից նման վերաբերմունքի համար՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը համբերատար լսում է բոլոր քաղաքացիներին, ոչ մեկին չի կոպտում, իսկ նրա թիմը իրեն այսպես է պահում: Որոշ ժամանակ անց Լենա Նազարյանը հեռացրեց քաղաքացուն վիրավորող իր մեկնաբանությունը, բայց դրա սքրինշոթերը այլ օգտատերեր արդեն պահպանել էին: Նրանցից մեկը տեղադրել էր այդ սքրինը նրա հիմնական գրառման տակ ու Լենային համեմատել Շմայսի հետ. «Սա ջնջել եք, լավ եք արել, հույսով եմ հասկացել ամաչել եք, բայց ասեմ որ դուք ոչ մի իրավունք չունեք քաղաքացու հետ նման ձև խոսելու, հասկանո՞ւմ եք՝ ոչ մի իրավունք ու սրա համար պատասխան եք տալու ոնց տվեց նախկին կառավարությունը, դուք անձամբ դուք ոչնչով չեք տարբերվում Շմայսից, չէէէէէէ տարբերվում եք՝ դուք ավելի վատն եք , ներեղություն խնդրեք քաղաքացուց ում ԾԱՌԱՅԵԼՈՒ համար եք ընտրվել և ում հարկերով պարգևավճար եք ստանում տիկին շմայս»:

«Բա որ դու գրել գիտես հայատառ, Lena Nazaryan, բա խի անունդ հայատառ չի գրված։ Թե ուժե օդերով եք քայլում։ Ես ինքս իշխանամետ եմ, բայց դուք եք ժողովրդին ստիպում զզվել ձեզնից։ Մի մոռացեք, որ ձեր պարգևավճարները ստանում եք իմ ու մնացած դժգոհ մարդկանց հարկային վճարումներից»,-վերևի գրառման տակ էլ արձագանքել էր մեկ այլ քաղաքացի:

 

քաղաքացի

 

քաղաքացի

քաղաքացի

Աղբյուրը՝ Hraparak.am