Վարչապետը կրկին ընտրել է «սիրուն աղջկան». «Հրապարակ»

Դժվար է խոստովանել, որ քիչ է՝ կադրային սխալներ ես թույլ տվել, դեռ հպարտացել ես այդ «սխալներով» եւ պատահական ու անփորձ մեկին նախընտրել ես որակյալ մասնագետներից
ռևազյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։ Մեզ հայտնի դարձավ, որ Ճաղարյանը դիմումը գրել է դեռեւս 2 օր առաջ։ Դիմումի պատճառը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է։

Ճաղարյանն իր նշանակման պահից ի վեր մշտապես քննադատել է Ռևազյանի անհեռանկար գործունեությունը, վերջինիս թույլ տված սխալների, կադրային սխալ քաղաքականության մասին հաճախ ասել է վարչապետին, իսկ քաղավիացիայի կոմիտեում EASA-ի անցկացրած վերջին աուդիտը, որի հետևանքով հայկական 2 ավիաընկերություններ զրկվեցին դեպի Եվրոպա չվեռթներ իրականացնելու հնարավորությունից, վերջնականապես լցրել է Ճաղարյանի համբերության բաժակը։

Նա վարչապետին երկընտրանք է առաջարկել՝ կա՛մ խելքի են բերում քաղավիացիան և այն հանձնում բարձրորակ մասնագետներին, կամ ինքը հեռանում է։ Վարչապետը կրկին ընտրել է «սիրուն աղջկան», որի հանդեպ անհասկանալի քնքուշ զգացումներ ունի։ Դժվար է խոստովանել, որ քիչ է՝ կադրային սխալներ ես թույլ տվել, դեռ հպարտացել ես այդ «սխալներով» եւ պատահական ու անփորձ մեկին նախընտրել ես որակյալ մասնագետներից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում