Հայտնի է, թե ով է կորոնավիրուսից մահացած քաղաքացին

80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով

Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։