Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի քարտուղարի պաշտոնում նոր նշանակում է արել. Քայլի ՄքԻնանին այս պաշտոնում կփոխարինի ինն ամիս պաշտոնավարած Ստեֆանի Գրիշհեմին, հայտնում է The Guardian-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Աղբյուրը նկատում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա Սպիտակ տանը նախագահի մամուլի քարտուղարի չորորրդ փոփոխումն է:
Նշվում է, որ Թրամփի հաղորդակցային թիմում անձնակազմի հետ կապված այս և մյուս փոփոխությունները նախաձեռնվել են նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Մարկ Մեդոուսի կողմից:
Ինչ վերաբերում է նոր մամուլի քարտուղարին, ապա նա երեսունմեկ տարեկան է, սովորել է Հարվարդի իրավաբանական դպրոցում, Օքսֆորդում, համագործակցել է CNN-ի հետ:
Պարբերականը հավելում է, որ ՄքԻնանին Թրամփի աջակիցներից է և մի առիթով նույնիսկ հայտարարել է, որ «Թրամփը երբեք չի ստում, մամուլն է ստում»:
Թրամփն իր 31 ամյա աջակից Քայլիին նշանակել է մամլո քարտուղարի պաշտոնում
Թրամփը երբեք չի ստում, մամուլն է ստում․ Քայլի ՄքԻնանի
0Comments