Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմական վիճակի թելադրանքով» հոդվածի շրջանակներում ընդդիմությանը կոչ է անում դադարեցնել շուրջօրյա տքնաջան աշխատանքով զբաղված իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները:
Հարց է ծագում՝ այդ ո՞ր իշխանությունների նրանց, որոնց «Դուրս արի փողոց», «թու-թու-թուները» «պինցետը» «կորոնավիրուսն ում շունն է», «նախադպրոցական և ուսումնական մյուս հաստատությունները փակելու անհրաժեշտությունը չկա», «թեստ անցնելու անհրաժեշտությունը չկա», «առողջ մարդկանց ոչինչ չի պատահի», «կանխարգելիչ միջոցառումներն էլ ավելի շատ են, քան զարգացած և հարուստ երկրներում» վարչապետի և իր «թիմի» հայտարարությունները հասցրեցին այս աղետալի վիճակին:
Գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվել է պատերազմական վիճակում, սակայն Լևոն Տեր Պետրոսյանին դա չի անհանգստացրել և չնդունելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, նույնիսկ երկրի անվտանգության ու Ղարաբաղի հարցում զիջումների գնալու գնով 2008թ. մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը կազմակերպել է զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որի հետևանքով զոհվել է 10 անձ և վիրավորվել` հարյուրավոր մարդիկ:
Ավելին, զանգվածային անկարգությունները դադարեցնելու նպատակով անգամ Գարեգին Բ կաթողիկոսն է փորձել հանդիպել Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս Վեհափառին չի ընդունել և տան դռան շեմից ետ է ուղարկել, իսկ այժմ Տեր-Պետրոսյանը ընդդիմադիրներին կոչ է անում չբացել պատերազմի երկրորդ ճակատը, իսկ իրականում պատերազմի երկրորդ ճակատ բացում և վարում են օրվա իշխանությունները` անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչը՝ դադարեցնել կրակը աշխարհի բոլոր կոնֆլիկտային հատվածներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Հ.Գ. Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում.
Արթուր Թովմասյանի անդրադարձը՝ Տեր-Պետրոսյանի կոչին
0Comments