Նորվեգիայի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում գործող արգելքների մի մասի չեղարկման մասին, գրում է reuters.com կայքը։
«Միասին մեզ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել վիրուսը, ուստի քայլ առ քայլ կարող ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին»,- հայտնել է երկրի վարչապետ Էռնա Սուլբերգը։
Ապրիլի 20-ից սկսած երկրում կբացվեն մանկապարտեզները, իսկ ապրիլի 27-ից՝ տարրական դպրոցները։ Ինչպես նաև ապրիլի 27-ից նախատեսվում է մասնակի վերսկսել ծառայությունների մատուցման ոլորտի աշխատանքը, օրինակ՝ գեղեցկության սրահների։
Միևնույն ժամանակ, կառավարությունը մինչև հունիսի 15-ը երկարաձգել է մշակութային և սպորտային իրադարձությունների անցկացման արգելքը։
5,3 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5900 դեպք, որից 88-ը՝ մահվան ելքով։ Նախորդ շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 150-200 դեպք։
0Comments