Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արգելվում է բժշկական դիմակների վաճառքը. դրանք կլինեն անվճար

«Դիմակների վաճառքն արգելվում է, դրանք այսուհետ մեր բնակիչներին կտրամադրվեն անվճար»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ Ստամբուլում կառուցվում է երկու նոր հոսպիտալ՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արգելվում է բժշկական դիմակների վաճառքը և որ դրանք կլինեն անվճար: Այս մասին գրում է Minval.az-ը:

«Դիմակների վաճառքն արգելվում է, դրանք այսուհետ մեր բնակիչներին կտրամադրվեն անվճար»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ Ստամբուլում կառուցվում է երկու նոր հոսպիտալ՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված:

«Հիվանդանոցների շինարարությունը կավարտվի 45 օրից և դրանք կծառայեն ի նպաստ մեր ժողովրդի»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հավելենք, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 30 000-ը, որից 649-ն ավարտվել է մահվան ելքով:

ա