Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը երբ կներկայանան, դա էլ կլինի հանձնաժողովի աշխատանքների կուլմինացիան. Փաշինյան

Հիմա հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվել են մինչև հունիս ամիսը, հույս ունեմ, որ մինչ այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել. վարչապետ

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը խնդիր է դրել լսել Յուրի Խաչատուրովին: Ես տեղյակ եմ, որ նաև Սերժ Սարգսյանն է հրավիրված քննիչ հանձնաժողով հարցերին պատասխանելու: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան, դա կլինի հանձնաժողովի աշխատանքների կուլմինացիան: Բայց նաև ուզում եմ ասել, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել:

Հիմա հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվել են մինչև հունիս ամիսը, հույս ունեմ, որ մինչ այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»,-ասաց նա: