Եթե դուրս եք եկել գնումների, կորոնավիրուսը հագուստի կամ գնումների միջոցով տուն տանելու որոշակի հավանականություն կա:
«Ռոսկաչեստվո»-ի մասնագետները, ըստ news.am-ի, պատմել են՝ ինչպես պետք է գնումներ կատարել, ապա գնված ապրանքը մշակել, որպեսզի այդպիսով նվազի վարակման հավանականությունը:
Գամալեիի անվան միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության կենտրոնի առաջատար գիտաշխատող Վիկտոր Լարիչեւը խորհուրդ է տվել բժշկական դիմակ կրել, ձեռք չտալ դեմքը, մոտ չգնալ մարդկանց, հատկապես եթե նրանք փռշտում եւ հազում են:
Իսկ խանութ կարելի է գնալ, երբ այնտեղ շատ քիչ մարդիկ կան:
Մասնագետները խորհուրդ են տալիս օնլայն պատվերի դեպքում վճարում կատարել նախապես՝ քարտի միջոցով:
Ինչ վերաբերում է մրգերի եւ բանջարեղենին, դրանք պետք է լվանալ 10-15 րոպե: Ապա դրանք երկար թողնել հոսող ջրի տակ:
Տուն վերադառնալուց հետո ձեռքերը պետք է մանրակրկիտ լվանալ, մաքրել բոլոր մակերեսները, մշակել դրանք առնվազն 60% սպիրտ պարունակող հակասեպտիկով:
0Comments