Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք է գրանցվել

Վերջին տվյալներով, ապաքինված քաղաքացիների թիվն ավելացել է 5-ով և հասել 62-ի, մահացել է 8 պացիենտ

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 822 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 833 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 4096 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 763 անձ:

Վերջին տվյալներով, ապաքինված քաղաքացիների թիվն ավելացել է 5-ով և հասել 62-ի, մահացել է 8 պացիենտ: