Հայկական հագուստ արտադրող ընկերությունը հետ չի մնում համաշխարհային տենդենցներից, և ինչպես Դիորը և Արմանին, սկսել է ոճային դիմակներ արտադրել։
Հավատարիմ մնալով ընկերության փիլիսոփայությանը, դիմակները միայն սև են տարբեր նախշերով, նաև կայքում նշվում է, որ դրանք կարելի է մի քանի անգամ լվանալ և նորից օգտագործել։
Դիմակները 3 հատը 6000 դրամով են վաճառվում ,պարզվում է անգամ այսքան թանկ գնով պահանջարկ կա ու ինչ-որ մոդելներ արդեն իսկ սպառված են։
ՀԳ. Պետք է նշենք, որ նման դիմակների պաշտպանիչ հատկությունների մասին ոչինչ հայտնի չէ և դրանք ավելի շուտ ոճային աքսեսուար են քան պաշտպանիչ միջոց ։
0Comments