Ավինյանը հերքում է Ջոնի Բռջոնիի լայվը դիտելու մեղադրանքը. ArmComedy.com

Ջոնի Բռջոնու մամլո խոսնակը իր հերթին արձագանքել է. «Նայել ա, թե չէ չգիտեմ, բայց պաձելիցյա չի արել»
ջոնի բրջոնի

Երեկ բազմաթիվ ահազանգեր եղան, որ ՀՀ պարետ Ավինյանը և այլ պաշտոնյաներ դիտել են Բրջոնիի լայվը: Կառավարությունը նախաձեռնել է ծառայողական քննություն:

«Դա ես չէի… ես ռայոն էի գնացել, իսկ հեռախոսս թողել էի օգնականիս՝ Արմանի մոտ,» — բացատրում է Ավնինյանը:

Միաժամանակ հրապարակ է նետվել նաև այ վարկածը, որ Ավինյանի հեռախոսը գողացել էին Աջափնյակ վարչական շրջանի անհայտ բնակիչներ, դիտել էին Բռջոնյաց համերգը և հետո վերադարձրել էին հեռախոսը:

Կառավարությունը նաև հերքում է օդից կախված այն լուրերը, որ տեղի է ունեցել «դռուժիծ» ուղարկելու նախաձեռնություն պարետի կողմից:

Ջոնի Բռջոնու մամլո խոսնակը իր հերթին արձագանքել է. «Նայել ա, թե չէ չգիտեմ, բայց պաձելիցյա չի արել»: