Մի քիչ էլ դիմացեք, քիչ մնաց... հատ-հատ...

Ոմն Սայադյան, խորը էքստազի մեջ է ընկել, ծավալվել է
Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է ՝

Երեկվա հրապարակումս սովյալ ժողովրդի մասին մեծ իրարանցում է առաջացրել որոշ երկոտանիների մոտ:

Ոմն Սայադյան, ում անունը ոչինչ չի ասում, խորը էքստազի մեջ է ընկել, ծավալվել է, որին կեղծ էջերից ծափահարել են ևս մի քանի տարաբախտ անխնամներ...

Հիմա հրապարակային ասում եմ. էտ պոետներից գոնե մեկը թող գա դեմս կանգնի ու իր ասելիքն ասի...

Չի կարա...

Արա, բայց ինչ փոքր եք դուք...

Ձեզ մի հույս ա մնացել՝ ամեն գնով ինձ հունից հանել...

Ես հասկանում եմ, որ ամեն ինչ անում եք, որ դեպքից 5 րոպե հետո վազեք ՀՔԾ...

Մի քիչ էլ դիմացեք, քիչ մնաց...

Հատ-հատ...