37-ամյա Աշոտը Nissan XTrail-ով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների․ 30-ը տեղում սատկել են

Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը
x trail

Արարատի մարզում ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:

Գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը: