Ո՞վ է ամենագայթակղիչ կինն ըստ Կենդանակերպի նշանի

Նա սեփական ինտելեկտին ավելի շատ է վստահում, քան բնազդին, և հանդիպելով խնդրի՝ նա չի հանգստանա, մինչև չհասնի լիակատար լուծման

Ո՞վ է ամենագայթակղիչ կինն ըստ Կենդանակերպի նշանի

 

Առանց խուճապի՝ դա Կույսն է: Նա նույնքան զգացմունքնային է, ինչպես եւ մյուս կանայք, բայց լավ է կառավարում իր զգացմունքները: Նրա ներքին ձգտումները մշտապես գաղտնի են մնում:  Նա իրեն լուրջ եւ արժանապատիվ է պահում: Համեստությունը նրա բնածին որակն է, եւ նա երբեք չի պարծենում իր ձեռքբերումներով: Նա հրաշալի շարժուձեւ ունի եւ միշտ իրեն իրական կնոջ պես է պահում, եթե նրան չսադրես:

Նա կարծում է, որ կինը երբեք ոչ ոքի չի վիրավորում, բացառությամբ՝ կանխամտածված իրավիճակների: Իսկ այդ ժամանակ պետք է զգուշանալ: Նա այնպիսի բառային ջրվեժի է ունակ, որ դժվար կլինի դիմանալ:

Նա հավատարիմ է ինքնակատարելագործմանը եւ բոլոր ուժերը ներդնում է՝ իր վիճակը  եւ իրեն բարելավելու համար: Նրա մոտ հատուկ հետաքրքրություն են առաջացնում գրականությունը, երաժշտությունը եւ արվեստը: Շատ Կույսերի մոտ լավ զարգացած է ընկալման եւ քննադատության ունակությունը:

Նա հաճախ է անհանգիստ լինում: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ նա  համոզված է, թե կարող է լուծել ցանկացած խնդիր: Նա սեփական ինտելեկտին ավելի շատ է վստահում, քան բնազդին, և հանդիպելով խնդրի՝ նա չի հանգստանա, մինչև չհասնի լիակատար լուծման:

Նա ունակ է լինել շռայլ, համբերատար եւ բարի, բայց, միաժամանակ, նա  նպատակասլաց է, սառնասիրտ եւ ենթարկվում է բանականությանը, ոչ թե սրտին: Եթե նա ինչ-որ ճանապարհ է ընտրել, ոչ մի բան նրան չի ստիպի հրաժարվել դրանից:

Ցանկացած գործի նա կարող է վերաբերվել համոզմունքով, որ ուրիշ ոչ ոք չի կարող այն այնպես լավ անել, որքան ինքը: Նա միշտ իրեն ապահովագրում է  ձախողումից:

Նա գիտի, թե ինչ է ուզում տղամարդը: Եթե տղամարդն ինքը չի հասկանում, նա կարող է օգնել վերլուծել իրավիճակը: Նա հրաշալի վերլուծաբան է: Նրա նպատակները պրակտիկ եւ ռեալ են ճիշտ մոտեցման դեպքում: Եթե նա ամուսնանում է, ապա, սովորաբար, դա շուտ չի լինում:

Նա հրաշալի տանտիրուհի ու մայր է, ամուսնու համար՝ կյանքի հետաքրքիր ուղեկից: Սեքսն ավելի շատ նրան հետաքրքրում է սերնդի շարունակության, քան հաճույքի տեսանկյունից: Որպես կանոն՝ նա լավ տեսք է ունենում անգամ ոչ երիտասարդ տարիներին: Նա սիրում է ոչ մարդաշատ երեկոներ, կարգուկանոնի սիրահար է: Շատ լավ է ինտելեկտուալ խաղերից:

Եթե ստիպված է անձամբ վաստակել իր կյանքի համար, ապա նրա բոլոր սովորությունները տեղափոխվում են բիզնեսի դաշտ: Նա կարող է շատ լավ հաշվապահ լինել, քանի որ շատ լավ է գլուխ հանում թվերից: Կարող է հրաշալի անձնական քարտուղար լինել, հատկապես երբ աշխատանքը ինքնակատարելագործում է պահանջում: Նա կհամաձայնի միայն այն աշխատավարձին, որն ապահովում է իր անկախությունը: Ծայրահեղ դեպքում՝ կարող է համաձայնել ավելի ցածր աշխատավարձի, եթե իրեն ըմբռնումով վերաբերվեն:

Օբյեկտիվ դատողությունները նրան միայն մեկ բանում կարող են դավաճանել՝ երբ խոսքը վերաբերում է սիրեկանին:  Նա չի տեսնում նրա թուլություններն ու թերությունները:  Նա նվիրված է այն իդեալականցված կերպարին, որն ինքն էլ ստեղծել է:

Նա  ենթադրում է, որ շրջապատում բոլորն էլ պետք է լինեն այնպես կարգապահ եւ մաքրասեր, ինչպիսին ինքն է: Նրա վրա չէին ազդի անգամ հայտնի դոկտոր Սամուել Ջոնսոնի  հմայքները, ով մի անգամ նստած է  եղել էլեգանտ կնոջ կողքին: «Դոկտոր Ջոնսոն, Դուք բուրում եք»,- նկատել է  կինը: Դոկտոր Ջոնսոնը, ով կազմել էր իր առաջին անգլիական բառարանն ու ուներ հումորի բացառիկ զգացողություն, առարկել է. «Ոչ, տիկին, դուք եք բուրում, իսկ իմ վրայից հոտ է փչում»:

 

Աղբյուրը՝ news.am և MoiMozg