Մտավախություն ունեմ, որ մեզ մոտ կարող է իրավիճակն Իտալիայի նման զարգանալ

Երեք միլիոնանոց Հայաստանում այսօր մոտավորապես 4-5 անգամ ավելի շատ են վարակակիրները, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն ում շունն է, որ կարող է մեզ վախեցնել, իսկ առղոջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հարավային Կորեայից վերադառնալով, կատակ էր անում լրագրողների հետ, թե բոլորին կվարակի: Պատճառը պարզ է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, թե իշխանությունն իր քաղաքկան շահը գերադասեց հանրային առողջությունից:

«Եթե նրանք ձեռք առնեին լուրջ քայլեր, ապա հասարակությունը կարող էր մտահոգվել, և հանրաքվեն կտապալվեր: Նման բան չլինելու և Փաշինյանի համար բացաձակ իշխանություն ապահովելու համար նրանք շարունակեցին քարոզարշավը, ինչի արդունքում այդ վիրուսը Հայաստանում տարածվեց շատ ավելի սրընթաց, քան Վրաստանում, ՌԴ-ում, և, նույնիսկ, Ադրբեջանում:

Երեք միլիոնանոց Հայաստանում այսօր մոտավորապես 4-5 անգամ ավելի շատ են վարակակիրները, քան 4 միլիոնանոց Վրաստանում, 10 միլիոնանոց Ադրբեջանում: Սա խայտառակություն է և ցույց է տալիս՝ այս իշխանություններն ինչ աստիճանի անպատրաստ են ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարելու համար»,-ասաց քաղաքագետը:

Եթե իշխանությունը 100-150 վարակակրի պարագայում չկարողացավ զսպել վարակի տարածումը, չեմ հավատում, որ կարողանա զսպել շուրջ 700 վարակակրի պարագայում: Իրենք լուծում են օրվա խնդիրները, ոչ թե նպատակային ռազմավարություն մշակում:

Այդ է պատճառը, որ լուրջ մտավախություն ունեմ, որ մեզ մոտ կարող է իրավիճակն Իտալիայի նման զարգանալ, և մեկ ամիս անց մենք հայտնվենք բավականին ծանր վիճակում»,-ամփոփեց Երվանդ Բոզոյանը:

Ամբեղջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։