Սիրելի գյուղացիներ, ամբարներ կառուցեք և դրանք լի՛ պահեք. Իմ քայլի պատգամավոր

Տարբեր երկրներ սկսում են արգելել ցորենի արտահանումը իրենց տարածքից. Ռուսաստանն արդեն արգելել է ցորենն արտահանել ԵԱՏՄ սահմաններից դուրս

Սիրելի գյուղացիներ,

կրկին խնդրում եմ, հնարավորության սահմաններում գարնանացան ցորեն ցանեք,  հողը խոպան մի՛ թողեք։

Բարձրադիր շրջաններում դեռ երկու ֊երեք շաբաթ ժամանակ ունենք ցանքի համար։

Տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ ցորենի համաշխարհային շուկաները խիստ ապայակունացած են, հայտնի չէ, թե ինչպես դուրս կգանք այս ճգնաժամից։

Տարբեր երկրներ սկսում են արգելել ցորենի արտահանումը իրենց տարածքից. Ռուսաստանն արդեն արգելել է ցորենն արտահանել ԵԱՏՄ սահմաններից դուրս։

Աշխարհը վերջիվերջո կբախվի սննդամթերքի գների աճի հետ, նաև՝ ցորենի։

Հիմա կառավարությունը քննարկում է նաև ցորենի արտադրության խթանման հարցը, որը կվերաբերի աշնանացանին և աշնանը գյուղատնտեսական աշխատանքի խրախուսմանը։

Հիմա ամբողջ ապրիլը դեռ առջևում է։

Թեկուզև տեխնիկան հին է, թեկուզ սերմացուն բարձր որակ չունի, բայց հիմա սպասել չի՛ կարելի։

Կառավարությունն ինչ ճար ունի, կանի, բայց դուք սկսեք ու գնացեք առաջ, հետո՝ պահանջեք։

Աշխատող մարդը ելքը գտնում է։

Ամբարներ կառուցեք և դրանք լի՛ պահեք։

Վարազդատ Կարապետյան