Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին

ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանն այսօր` ապրիլի 2-ի առավոտյան հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։

Նրան ուղեկցում էր միայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: