Հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով. «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը՝ՀԾԿՀ-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

Ընկերությունը, սակայն, նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն։

Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ-ի դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ: