Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Կոմունարկայի բժշկական կենտրոն և զրուցել է նաև գլխավոր բժիշկ Պրոցենկոյի հետ:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս լուրին ի պատասխան ասել է, որ Պուտինի մոտ ամեն ինչ լավ է, քանի որ նա անընդհատ թեստեր է անցնում կորոնավիրուսի ախտորոշման համար:
Նյութի աղբյուրը՝ hayeli.am
0Comments