Ֆեյսբուքում գոռալ, ճչալը ձեզ չի օգնելու․ Հովհաննես Հովհաննիսյանը՝ Էդմոն Մարուքյանին

Մենք ձեր նման շուստրիություն չենք անում, քաղաքական դիվիդենտներ հավաքում. պատգամավոր

Ինչի՞ց են բողոքում, անհասկանալի է, մենք օրենքով վերապահված մեր իրավունքն ենք իրացնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, երբ առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Այստեղից եկավ, ասաց՝ դեմ ենք քվեարկելու, գնաց, նստեց, հաշվեց, տեսավ, որ քիչ են, մտածեց՝ կարելի է սենց անել: Դե եթե դուք տենց շուստրի եք, լավ շուստրիություն եք կարողանում անել, մենք ժողովրդի մասին մտածելով՝ օրինագիծը բերել ենք անցկացնելու»,-ասաց նա և նշեց, որ իրենք հասկանում են, որ այս պարագայում այն պետք է անցնի:

«Մենք ձեր նման շուստրիություն չենք անում, քաղաքական դիվիդենտներ հավաքում պահի ազդեցության տակ, այլ երկարաժամկետ կտրվածքով մտածում ենք: Ֆեյսբուքում գոռալ, ճչալը ձեզ չի օգնելու այս հարցում, քանի որ այս այն հարցն է, որ պետք է միասնականություն անել»,-ասաց նա և նշեց, որ ամբողջ աշխարհում միասնականության կոչ, քարոզ կա․ «Էստեղ ինչ-որ իշխանությունից տոկոս են հաշվում: Թող սաղ տոկոսները ձեզ լինի, ժողովուրդը առողջ լինի»,-հավելեց նա: