Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների կատարելու նախագիծը՝ հետագա քննարկումների համար:
Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նշենք, որ օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով:
Այն առաջին ընթերցմամբ հավանություն էր ստացել մարտի 30-ին:
0Comments