Վիտալի Բալասանյանը նույնպես քվեարկեց

Արցախում այսօր բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում

Արցախի նախագահի ևԱզգային ժողովի այսօր մեկնարկած հերթական ընտրություններում արդեն իսկ իր ընտրությունն է կատարել նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Թեկնածուի գրասենյակից հայտնում են, նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասում։

Քվեարկությունը ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Արցախում այսօր բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում:

Քվեարկությունը շարունակվում է։

Դրան մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու:

Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

ArtsakhPress.am