Ազգային ժողովի նախագահ, հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանն ընտանիքի հետ քվեարկել է Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ղուլյանը լավ է գնահատել իր և Արցախի ժողովրդավարական կուսակցության շանսերն ու հավելել, որ առաջին փուլով հանրապետության նախագահի ընտրությունը երկրի համար ավելի շահեկան է:
Ի դեպ, մայրաքաղաքի 1/8 ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ քվեարկել էր 233 քաղաքացի:
0Comments