Անջատեք բջջային կապը և միացեք WiFi-ին, տեղաշարժվելիս` ընդհանրապես դրեք սմարթֆոնը ավիառեժիմի վրա

Օգտագործեք Signal, WhatsApp և FaceTime Audio. սրանք միակ հավելվածներն են, որոնց զանգային կամ հաղորդագրությունային մետադատան անհասանելի է Հայաստանի իշխանություններին

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020-1984

Հին մոդելի հեռախոսները չեն դժվարացնում թվային դիտարկումը: Ավելի հեշտացնում են: Շատ և շատ ավելի են հեշտացնում:

Օգտագործեք Signal, WhatsApp և FaceTime Audio. Սրանք միակ հավելվածներն են, որոնց զանգային կամ հաղորդագրությունային մետադատան անհասանելի է Հայաստանի իշխանություններին: Ընդ որում` հավելվածների ապահովությունն ու ամրությունը համապատսխանում է թվարկման հերթականությանը: Ձայնային որակի առումով ամենալավը ՖեյսԹայմ Աուդիոն է, անվտանգության առումով` Սիգնալը:

Viber-ի և Telegram-ի վստահելիության մասին հավատալիքները չափազանցված են:

Facebook Messenger-ն ընդհանրապես իր ապահովությամբ ամենաթույլ հավելվածն է այս շարքում: Գուցեև Հայաստանում որոշակիորեն պաշտպանված է տեղի իշխանության թափանցումից, բայց ոչ Արևմուտքում: Ամենաանթափանցելին Signal-ն է, որի հատուկ` relay ֆունկցիան ակտիվացնելիս` կապը դառնում է ամբողջությամբ և անվերապահորեն պաշտպանված:

Որտեղ հնարավոր է` անջատեք բջջային կապը և միացեք WiFi-ին, տեղաշարժվելիս` ընդհանրապես դրեք սմարթֆոնը ավիառեժիմի վրա:

Այնուամենայնիվ` իմացեք, որ օրենքն ընդունվելուց հետո` գոնե ձեր տեղորոշման հասանելիության դեմ պայքարելը լինելու է շատ դժվար, եթե երբևէ օգտվելու եք բջջային կապից կամ բջջային ինտերնետից:

Բջջային ցանցերի անտենա-կայանների օգնությամբ տեղորոշումը դառնում է բավական ճշգրիտ: Նույնն է և մասնավոր կամ հանրային WiFi կետերին միանալու պարագայում: Ձեր սարքի IP ցուցիչով և օգտագործվող կապի տեղակայման վայրով բավական հեշտ է կապ պահպանողի տեղորոշումը:

Այդ խնդիրն իր հերթին բավական բարձր երաշխավորելիությամբ լուծվում է VPN ծառայությունների և հավփլվածների կիրառմամբ, որոնցից անվճարներն անապահով են, իսկ հեղինակավոր վճարվողները` կիրառության մեջ դնելու գոուծընթացի առումով բարդ և թերևս աշխատատար:

Ընդհանր առմամբ դրանցից շատերը նաև դանդաղեցնում են կապը, որովհետև ազդանշանն անցկացնում են բազում երրորդային սերվերների միջով, որպեսզի կարողանան կապի հետքը կորցնելու միջոցով գաղտնիություն ապահովել:

Կեցցե´ թավշյա 1984-ը և Հայաստանի Մեծ Եղբայր (Big Brother) ոչ բռնի, ժողովրդավար իշխանությունը»: