Ռուս գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի աշխտորոշման գերճշգրիտ թեստ են ստեղծել, որն արդեն գրանցվել է. ТАСС

Ախտորոշիչ լրակազմը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները և մարտի 25-ին գրանցվել ՌԴ-ում կիրառվելու համար

ՌԴ-ում Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը մշակել է գերճշգրիտ թեստ՝ նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման համար, tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով գործակալության կայքին:

«Ախտորոշիչ լրակազմը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները և մարտի 25-ին գրանցվել ՌԴ-ում կիրառվելու համար… Նոր թեստը համապատասխանում է զգայունության և առանձնահատկությունների ժամանակակից պահանջներին և մեկ հետազոտությամբ թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն SARS-CoV-2-ը, այլև այն տարբերակել SARS-Cov հարակից այլ վարակներից, այդ թվում՝ MERS-Cov-ից (Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ)».- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում կորոնավիրուսի ախտորոշմամբ 4 հիվանդ է մասնակցել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հարցով օպերատիվ շտաբին, հիվանդները 76-86 տարեկան էին:

«Մոսկվայում 4 հիվանդ է մահացել, որոնց մոտ հաստատվել էր թոքաբորբ ախտորոշումը և կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացվել: Հիվանդների տարիքը 76-86-ի սահմաններում էր: Նրանցից երկուսին արհեստական շնչառական սարք էր միացված եղել»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: