Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից այսօր` մարտի 30-ին, 3 զինծառայող է վիրավորվել: Այս մասին news.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտռրոնից:
Հերթապահ բժիշկ Նաիրա Թառյանն ասաց, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նա աչքի վնասվածք է ստացել, մյուս երկուսը ստացել են ձեռքի և ոտքի հրազենային վնասվածքներ:
Նրանց 3-ին էլ կտեղափոխեն Երեւան:
0Comments