Գերմանիայի գիտնականները վերծանել են կորոնավիրուսի բազմացման համար պատասխանատու առանցքային ֆերմենտի կոդը

Այդ ինհիբիտորն արդեն հաջողությամբ փորձարկել են մկների եւ բջջային մշակույթների վրա
կորոնավիրուս

Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռոլֆ Հիլգենֆելդի գլխավորությամբ, վերծանել են SARS-CoV-2 կորոնավիրուսի բազմացման համար պատասխանատու առանցքային ֆերմենտի կոդը:

Ըատ news.am-ի՝ Donaukurier թերթի հաղորդմամբ՝ գիտնականները մշակել են ինհիբիտորը, որն արդյունավետ է եղել կորոնավիրուսի հիմնական պրոտեազի դեմ:

Այսպես կոչված Mpro վիրուսային գլխավոր պրոտեազը պատասխանատու է գենետիկ նյութի կրկնօրինակման եւ վիրուսի բազմացման համար:

Այդ ինհիբիտորն արդեն հաջողությամբ փորձարկել են մկների եւ բջջային մշակույթների վրա: «Եթե մեզ հաջողվի արգելափակել գլխավոր պրոտեազը, ապա մենք կկարողանանք կանխել վիրուսի կրկնությունը»,- ասել է պրոֆեսորը:

Սակայն այդ ինհիբիտորի հիմքով արդյունավետ դեղամիջոց ստեղծելու համար մի քանի տարի կպահանջվի: