Հեռախոսները միշտ են լսել, էսօր էլ են լսում․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ, իմունիտետ ունեմ, այդպիսի խնդիր չկա, թե ինչ եմ ես ձեզ այդքան հետաքրքիր, չգիտեմ

Միշտ էլ լսել են հեռախոսները։ Լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել։ Այնպես որ, իմունիտետ ունեմ, այդպիսի խնդիր չկա։ Միշտ էլ լսել են, այսօր էլ լսում են, ամեն ինչ էլ լսում են։

Թե ինչ եմ ես ձեզ այդքան հետաքրքիր, չգիտեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ արտահերթ նիստին հայտարարել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթի մասին, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթը:

Փաթեթն ընդունվեց 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: