85 վարակակիր՝ Արարատի մարզում. թիվը կարող է աճել. մարզպետը հայտնել է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղել են մեկուսացման ենթարկված անձիք, ովքեր խախտել են այդ պահանջները, հաճախել են աշխատանքի՝ վտանգելով իրենց գործընկերների առողջությունը. Գարիկ Սագսյան
արարատի մարզպետ

Արդեն հայտարավել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է 85-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սագսյանը:

«Մեր հայրենակիցները խախտում եմ տեղաշարժման սահմանափակումները և ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում ենթարկվել են վարչական պատասխանատվության: Եղել են մեկուսացման ենթարկված անձիք, ովքեր խախտել են այդ պահանջները, հաճախել են աշխատանքի՝ վտանգելով իրենց գործընկերների առողջությունը»,- ասաց նա և կոչ արեց տարեցներին՝ մնալ տանը, քանի որ լինում են դեպքեր, երբ նրանք 6-7 հոգով իջնում են բակ ու զրուցում:

Մարզպետը ներկայացրեց նաև վարակվածների թիվը՝ ըստ համայնքների․ «Մասիս քաղաքում թվով 13, Նոր Խարբերդում 9-ը, Նոր Կյուրինում՝ 12, Այնթափում՝ 6, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբատում՝ 1, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, հնարավոր է շատանան, քանի որ կոնտակտավոր անձինք կան, Ջրաշենում՝ 6, Դիտակում՝ 2, Դալարում՝ 2, Դվինում՝ 1, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1,Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստանում՝ 1»։

Մանրամասները՝ տեսանյութում: