Դագաղը հատուկ նյութով զմրսվում է, կնքվում, որպեսզի հարազատները հնարավորություն չունենան այն քանդել. փոխնախարար

Աճյունը փաթաթվում է որոշակի բարձր պաշտպանություն ունեցող տոպրակի մեջ՝ հատուկ ախտահանիչ նյութերի պարունակությամբ. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսից մահացածներին չեն հուղարկավորում հատուկ դագաղներով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Աճյունը փաթաթվում է որոշակի բարձր պաշտպանություն ունեցող տոպրակի մեջ՝ հատուկ ախտահանիչ նյութերի պարունակությամբ, այնուհետև սովորական դագաղը հատուկ նյութով զմրսվում է, կնքվում, որպեսզի հարազատները հնարավորություն չունենան այն քանդել: Միայն այս պարագայում հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել հուղարկավորությունը»,-ասաց փոխնախարարը: