Մեծ Բրիտանիայում մտահոգված են 93-ամյա թագուհու առողջական վիճակի համար. Mirror

Էլիզաբեթ 2-րդի սպասավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
թագուհի

 

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի սպասավորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչը թագավորական ընտանիքի համար նոր մտավախությունների տեղիք է տվել, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Mirror-ը։

Հաղորդվում է, որ սպասավորը, որն այժմ ինքնամեկուսացել է, կատարել է մի շարք պարտականություններ՝ գրեթե ամեն օր շփվելով Նորին Մեծության հետ։

Նա թագուհուն սնունդ և խմիչքներ է մատուցել, նամակներ փոխանցել, ինչպես նաև զբոսանքի տարել միապետի երկու շներին։

Նրա ախտորոշումը նոր մտավախություններ է առաջացրել 93-ամյա թագուհու առողջական վիճակի վերաբերյալ, գրում է աղբյուրը։

«Բոլորը վախենում են ոչ միայն իրենց, այլև թագուհու և դուքսի համար», - հայտնել են թագավորական պալատի մյուս աշխատակիցները։

Ըստ հաղորդման՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցը մի քանի տարի է՝ աշխատում է թագավորական ընտանիքում։