Չգրանցված աշխատողները սովի են մատնվում, վարկեր ունեն, մենք ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարուքյանն առաջարկեց լուրջ մտածել այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ
Live24.am-ը ներկայացնում է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:

«խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նշեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումանսիրելու, բազան վարելու, դրանք նույնականցնելու համար: «Իսկ մեր պետությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն, իսկ մենք եկել, ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք»,- ասաց նա:

Մարուքյանն առաջարկեց լուրջ մտածել այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Այս նախագծին դեմ ենք, մենք դեմ ենք մեր ազտությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ այն ունի զրոյական ազդեցոթյուն համավարակի տարածման հետ կապված, հետևաբար «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվերակելու»,- ընդգծեց պատգամավորը:

Տեսանյութը՝ tert.am-ի