Մարտի 28-ի լույս 29-ի գիշերը կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը

Դևեջյանը կորոնավիրուսով վարակման պատճառով հոսպիտալացված էր մարտի 25-ից

Ֆրանսիական մամուլը՝  գրում է, որ ուրբաթ՝ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը:

Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ տեղեկացնում է lorientlejour.com կայքը:

Դևեջյանը կորոնավիրուսով վարակման պատճառով հոսպիտալացված էր մարտի 25-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դևեջյանի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել․ այս մասին գրված էր քաղաքական գործչի թվիթերյան միկրոբլոգում: