Ռուսաստանի որոշումն անհանգստություն է առաջացրել Հայաստանում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին
նփ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին:

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:

Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:

Արգելքը չի տարածվի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական կապի սուրհանդակների և պաշտոնական պատվիրակությունների վրա:

Սահմանով կթույլատրեն անցնել բեռնատար մեքենաների ռուս վարորդներին, նավերի անձնակազմերին, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատներին:

Բացի այդ, սահմանափակումների կենթարկվեն ՌԴ այն քաղաքացիները, որոնք դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով: